Գերմանիայում հեղեղման զոհերի թիվը հասել Է 80-ի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Գերմանիայում հեղեղման զոհերի թիվը հասել Է 80-ի

Հուլիսի 12-ից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ - արեւմուտքում շարունակվում են տեղատարափ անձրեւները, որոնք դարձել են ավերիչ հեղեղման պատճառ: Հորդառատ աձրեւների պատճառով ափերից դուրս են եկել վտակաները եւ ոչ մեծ գետերը: Գերմանիայի արեւմուտքում հեղեղման հետեւանքով զոհվածնեի թիվը հասել Է առնվազն 80-ի: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով Կոբլենցի ոստիկանությունը: Տեղի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 1300 մարդ անհայտ կորել Է:

Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում տարերքի հետեւանքներից զոհվել Է 30-ից ոչ պակաս մարդ, Ռայնանդ Պֆալցում՝ առնվազն 50 մարդ: «Մենք վախենում ենք, որ (զոհերի) թիվը կաճի»,- նշել են իրավապահ մարմիններում: Ըստ որում, n-tv հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվն արդեն հասել Է 81-ի: Առանձնապես սաստիկ տուժել Է Արվայլերի օկրուգը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արեւմուտքում (Ռայնլանդ Պֆալցի Երկրամաս): Ներկայումս տեղի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 1,3 հազար մարդ անհայտ կորել Է: Բադ օկրուգային քաղաքի միայն Նոյենար Արվայլերի շրջանում եղել Է փրկարարների շուրջ հազար կանչ: Ընդամենը օկրուգում բնակվում Է 130 հազար մարդ:

Հորդառատ աձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակաները, ինչպես աեւ ավելի ուժգին,՝քան կանխատեսել Էին փորձագետները, Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ եւ Էրֆտ ոչ մեծ գետերը: Տարերքի հարվածի տակ են հայտնվել ամենից առաջ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի եւ Ռայնլանդ Պֆալցի Դաշնային Երկրամասերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ