Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արարատ 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    64%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը

Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահին կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա: Հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև՝ շնչառական անբավարարություն:

Երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո: Վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:

Թեմայի այլ նորություններ