Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև․ ԱԽ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գրության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    30 կմ/ժ
  • Լոռի 14°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    71%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    80%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 17°C
    76%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև․ ԱԽ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գրության մասին

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև․ ԱԽ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գրության մասին

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Անդրադառնալով այս նամակին՝ հայտարարություն է հրապարակել ՀՀ Անվտանգության խորհուրդը։

 

«Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:

 

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև  գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից: 

Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։ Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ այստեղ»,- նշված է ԱԽ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նամակ` նշելով, որ դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պատերազմից 26 օր առաջ ուղարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով։ 

Թեմայի այլ նորություններ