Բնակիչները երեկոյան խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց. Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրգործեր հարուցվեն. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Բնակիչները երեկոյան խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց. Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրգործեր հարուցվեն. ՄԻՊ

Բնակիչները երեկոյան խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց. Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրգործեր հարուցվեն. ՄԻՊ

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպերին: «Քրեական գործեր հարուցելով մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ»:

Թաթոյանի խոսքով՝ այս պայմաններում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, քանի որ դա միայն կարող է լեգիտիմացնել խախտումները և ավելի մեծ լարվածության բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով:

ՄԻՊ-ն նաև ընգծեց՝ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։  «Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը ՀՀ ճանապարհներին սահմանափակում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բնակիչները երեկոյան ժամերին խուսափում են օրինակ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, հատկապես խուսափում են Կապանից մինչև ճակատեն և մյուս գյուղեր երթևեկելուց և խոսքը վերաբերվում է ոչ միայն ճանապարհներին, այլ նաև նրանց դրոշների և ցուցանակների առկայությանը: Ադրբեջանցիներն ակնհայտորեն դրանք բերել են հոգեճնշման կամ ահաբեկման նպատակով, նաև օգտագործում են առիթը և իբր իրենց ցուցանակները պաշտպանելու համար զինվորականներ են տեղակայում, որոնք բոլորը զենքով մարդիկ են»,-նշեց Թաթոյանը:

Թեմայի այլ նորություններ