Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն կրակոցներ արձակեց. ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն կրակոցներ արձակեց. ՀՀ ՄԻՊ

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն կրակոցներ արձակեց. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.  

«Այսօր, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:

Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:

Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակվել»:

Արման Թաթոյանն ավելի վաղ հայտնել էր, որ փաստահավաք աշխատանքների համար Գեղարքունիքի մարզում է:

Թեմայի այլ նորություններ