Այսօր Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Այսօր Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։
 
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա: Հայաստանի Հանրապետությունը, 1993 թվականին անդամակցելով ՄԱԿ-ին, վավերացրել է այդ կոնվենցիաները։ Այս տարվա կարգախոսն է. «Պատմիր թմրամիջոցների վնասների մասին փաստեր և փրկիր կյանքեր»՝ հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
 
Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում նաև առողջապահության նախարարությունը։
 
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 7392, այդ թվում 2769 անձ հաշվառված է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, 4615 անձ՝ կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով և 8 անձ՝ կոկաինի գործածման հետևանքով։
 
Առողջապահության նախարարությունը, քաջ գիտակցելով թմրամիջոցների չարաշահումից առաջացող վտանգները, քայլ առ քայլ բարելավում և հզորացնում է ինչպես բնակչության շրջանում կանխարգելման աշխատանքները, այնպես էլ կախվածություններ ունեցող անձանց տրամադրվող բուժման ծառայությունները։
 
«Հավատարիմ մնալով իր առաքելությանը և որդեգրած սկզբունքներին՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է շարունակական բարեփոխումներ նաև թմրաբանական ծառայության ոլորտում՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ծառայության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
 
2020 և 2021 թվականների ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացվել են նաև մասնագիտացված կենտրոնի՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հիմնանորոգման աննախադեպ ծավալի աշխատանքներ։
Ամբողջությամբ հիմնանորոգվել է գլխավոր մասնաշենքի արտաքին և ներքին ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, հիմնանորոգվել և լավագույն կերպով կահավորվել են բաժանմունքները։
 
Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ Առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։
 
Նշենք, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը»,- հայտնում են նախարարությունից:
 

 

Թեմայի այլ նորություններ