Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միագրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը։ Մանե Թանդիլյանն Ադբրեջանի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ։

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։

Հուսով եմ, Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն»,- գրել է Թանդիլյանը։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պարբերաբար թվեր է ներկայացնում Արցախ վերադարձած քաղաքացիների մասին:

Այդպես, ըստ այդ տվյալների, դեռևս փետրվարին ավելի քանի 52 հազար անձ վերադարձել էր Արցախ: Հատկանշական է, որ շատ քաղաքացիներ վերադարձել են նաև Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհով (մինչև տարածքի հանձնումը Ադրբեջանին), որտեղ այդ պահին ռուս խաղաղապահներ չեն եղել: 

Հատկանշական է, որ նույն շրջանում Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունն այլ տվյալներ է հայտնել։ Ըստ դրանց՝  Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ։ Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ տարբերության պատճառն այն է, որ խաղաղապահների հրապարակած տվյալները ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակագրության հիման վրա:

«Վերադարձողների մի  մասը սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում  այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված  արցախցիներ: Տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- նշել է Թանդիլյանը:

FIP.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնեց, որ այս պահին Արցախում փաստացի բնակվում է 120 հազար քաղաքացի։

Այսպիսով, Ալիևի պնդումը, թե Արցախում ներկայումս ապրում է 25 հազար մարդ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս փետրվարին ռուս խաղաղապահների տվյալներով հայրենիք էր վերադարձել 52 հազար մարդ, իսկ Արցախի պաշտոնական տվյալներով՝ Արցախ է վերադարձել և փաստացի ապրում ավելի քան 100 հազար մարդ։

Թեմայի այլ նորություններ