Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի, կարողացանք դրանք հաղթահարել: Այդ գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում, կառավարությունը, քաղաքական թիմը համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույնպես կարևորել է բանակում մեկնարկած բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծումը: «Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում: Հունիսի 20-ի ընտրություններից հետո մեր հանրությունը կոնկրետ ծրագրի կոնկրետ մանդատ է տվել: Կարծում եմ՝ միասին առաջիկա 5 տարիներին այդ մանդատը կիրացնենք նաև բանակում բարեփոխումներն իրականացնելիս»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար: «Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու »,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար և հանձնել հուշանվեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհավորել է Արշակ Կարապետյանին և մաղթել արդյունավետ գործունեություն:

Թեմայի այլ նորություններ