Առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    24 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    24 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին

Առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին:

Գործող կարգավորումներով՝ զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ փոփոխությամբ կընկնի զինված ուժերի մարտունակությունը, կամ լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան՝ հեղինակը պարզաբանել է, որ նման խնդիր չկա, քանի որ օրենքի շահառուների թիվը քիչ է. առաջիկա զորակոչի ընթացքում օրենքից կօգտվի 10, 2022 թ. ձմեռային զորակոչին՝ 17, 2023 թ. ամառային զորակոչին՝ 11, իսկ 2023 թ. ձմեռային զորակոչին՝ 14 զորակոչիկ:

Այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող 16 զինծառայող զորացրվելու հնարավորություն կունենա:

Կամավորական ճակատ մեկնած և զոհված, ինչպես նաև անհետ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները ևս կօգտվեն օրենքի հնարավորությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների եղբայրներին և որդիներին, ու օրենքը տարածել միայն պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ընդունել է ՊՆ առաջարկը:

Թեմայի այլ նորություններ