ԱՄՆ կոնգրեսականները Բլինքենին և Օսթինին կոչ են արել դադարեցնել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

ԱՄՆ կոնգրեսականները Բլինքենին և Օսթինին կոչ են արել դադարեցնել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ կոնգրեսականները Բլինքենին և Օսթինին կոչ են արել դադարեցնել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետքարտուղարությունից և Պենտագոնից պահանջելով դադարեցնել F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում նշվում է, որ Թուրքիայի հետ գործարքը կհանգեցնի տարածաշրջանում նոր ավերածությունների և մահերի։

«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակազմին պատասխանատվության ենթարկելու համար: Նա չի փոխի վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ը չի օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները։ Էրդողանը պատրաստակամություն է հանդես բերել՝ պատերազմական գործողություններում ավտորիտար ռեժիմներին աջակցելու հարցում։ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիան աջակցեց Ադրբեջանին, ինչը հանգեցրեց Արցախում վեց շաբաթ տևած ավերիչ մարտերի»,- նշված է նամակում:

Նամակի հեղինակները համոզված են, որ կործանիչների վաճառքը կխրախուսի Թուրքիայի ապակայունացնող գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները։

Թեմայի այլ նորություններ