ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարիամ Էլ Խոլինի, հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի համակարգող Զառա Ամատունու, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԻՆ աշխատակիցները և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել փոխգործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ուղղությունները: Քննարկումների առանցքում եղել են քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված օգոստոսի 9-ին նախատեսվող սեմինարի կազմակերպչական և թեմատիկ հարցերը: Այս միջոցառումը դիտարկվել է նաև միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից: Իգոր Շևցովը սեմինարի անցկացումը կարևորել է առաջնագծում փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբերի անվտանգության ապահովման առումով:

ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համատեղ սեմինարի անցկացման և արդյունավետ համագործակցության համար:

Թեմայի այլ նորություններ