Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, ասպարեզ է բերել կեղծված քարտեզներ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    64%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, ասպարեզ է բերել կեղծված քարտեզներ. Փաշինյան

Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, ասպարեզ է բերել կեղծված քարտեզներ. Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իրականությունն ուղիղ հակառակն է: Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

«Տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և կամ միջազգային դիտորդների տեղակայում և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ. մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես, ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ