Ադրբեջանն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    64%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ադրբեջանն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար. Փաշինյան

Ադրբեջանն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ընդգծեց, որ ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար:

««Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում:

Խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար: Սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը և Արցախը իբր դեմ են խաղաղությանը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները նաև տեսնում ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր խոսքում շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները միտված են թույլ չտալու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը:

«Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ առավել կարևոր է, հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ ապաշրջափակմանը»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ