ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Գոռ Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    9 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    45%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    84%
    9 կմ/ժ
  • Արարատ 26°C
    47%
    19 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    77%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    59%
    9 կմ/ժ
  • Արցախ 24°C
    72%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.43666
  • Դոլար = 388.207

ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Գոռ Աբրահամյան

ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Գոռ Աբրահամյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությունները՝ արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ, քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում: Այս մասին ՀԺ-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Իսկ Շուշիի գրավման մասին հատվածն ուղարկվել է  ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար»: Հարցին՝ Հոխիկյանը հարցաքննվե՞լ է, Աբրահմամյանը նշեց, որ նյութերը նոր են ուղարկվել ուսումնասիրության, քննչական գործողություններ դեռ չեն եղել: 

Հիշեցնենք՝ Հոխիկյանն օրեր առաջ անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը՝ Ղարաբաղի հարցի շուրջ Արցախի շրջանների, Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:

Հոխիկյանի տարածած այս հայտարարությունն արդեն հերքել է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը նշել է, որ հերքում է պահանջում Հոխիկյանից, եթե ոչ, ապա պատրաստվում է դատի տալ նրան: Եղելությունը հերքել է նաև Ալեքսանդր Լապշինը: «Ես երբեք չեմ լսել խոսք «հազարավոր սպանված հայերի» մասին, նման խոսակցություններ չեն եղել և ինձ հետ նման բան չի քննարկվել»,-գրել էր բլոգերը: 

Թեմայի այլ նորություններ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
ավելին
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
ավելին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ավելին
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
ավելին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ավելին
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
ավելին