2021թ. ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն աշխատանքներ է իրականացրել մի շարք ոլորտներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    35 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    35 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

2021թ. ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն աշխատանքներ է իրականացրել մի շարք ոլորտներում

2021թ. ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն աշխատանքներ է իրականացրել մի շարք ոլորտներում

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշել է, որ իրականացվել են աշխատանքներ պաշտպանության եւ սահմանային գոտու անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Նա տեղեկացրել է, որ երկրի հարավ-արեւելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները: Առաջին փուլով իրականացվել է աշխատանքների 50 տոկոսը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022թ. ընթացքում:

2021թ. ընթացքում սահմանապահ զորքերում կազմակերպվել եւ իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը, վերանայվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման եւ վերապատրաստման ուսումնական ծրագրերը: Ավելացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թիվը, իրականացվել են կազմ-հաստիքային փոփոխություններ, սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ:

Տիգրան Հարությունյանի խոսքով` տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ: Մասնավորապես, կառավարության ձեռք բերած եւ Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրած սարքավորումներով հնարավորություն է ստեղծվել ապահովել պետական մարմինների ինտերնետ հոսքերի բարձր արագություն եւ կիբեռանվտանգության ապահովման ժամանակակից միջոցների կիրառում:

ԱԱԾ տնօրենի տեղակալի տեղեկացմամբ` հատուկ հանգույցը տեխնիկապես կազմված է ցանցային անվտանգության սարքավորումներից, որոնք իրական ժամանակում ապահովում են պետական մարմինների ինտերնետ հոսքերի հակավիրուսային պաշտպանությունը եւ կիբեռհարձակումների չեզոքացման գործառույթները:

Զեկուցողը նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022թթ.  ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության եւ լրտեսություն կատարելու 9 դեպք, հարուցվել են քրեական գործեր, որպես մեղադրյալ ներգրավվել է 42 անձ:

Ծավալուն աշխատանքներ են կատարվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նախորդ տարվա ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում   քննված 553 գործերից 200-ում եղել են կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ:

Թեմայի այլ նորություններ