Թարմացում. 24.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 1164 նոր դեպք, առողջացել է 313 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    41 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    52%
    43 կմ/ժ
  • Լոռի 16°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    85%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    30%
    10 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    41 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    41 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    49%
    19 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Թարմացում. 24.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 1164 նոր դեպք, առողջացել է 313 մարդ

Թարմացում. 24.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 1164 նոր դեպք, առողջացել է 313 մարդ

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 186184 դեպք, որոնցից 169485-ը` առողջացած, 3398-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 817406 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1164 նոր դեպք: Ունենք 313 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 865 է:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ մարտի 23-ին կատարվել է 118 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2450 դեպք: Կատարվել է 21635 թեստավորում:

Թեմայի այլ նորություններ