Հնարավոր է ԱՄՆ-ն Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա». ըստ Աֆեյանի՝ պատվաստանյութ ձեռք բերելը զենք գնելու պես մի բան է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հնարավոր է ԱՄՆ-ն Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա». ըստ Աֆեյանի՝ պատվաստանյութ ձեռք բերելը զենք գնելու պես մի բան է

Հնարավոր է ԱՄՆ-ն Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա». ըստ Աֆեյանի՝ պատվաստանյութ ձեռք բերելը զենք գնելու պես մի բան է

Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատում ենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը: Այս մասին այսօր ԵՊՀԲ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Ըստ նրա՝ որպես նվեր Հայաստանին կտրամադրվի «Մոդեռնան» կամ «Պֆայզրը», իսկ թե երբ «Մոդեռնան» կլինի Հայաստանում, Աֆեյանի խոսքով հստակ ժամկետ նշել չեն կարող. «Դա կառավարության որոշումն է, բոլոր կառավարությունները, այդ թվում Հայաստանի պետք է  համագործակցեն միմյանց հետ: Որևէ այլ տարբերակ չկա Պֆայզրն ու Մոդեռնան գնելու:  Որպես բարեգործությամբ զբաղվող՝ կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող պատվաստանյութ ձեռք բերել և նվիրաբերել ուրիշին, դա ապօրինի գործունեություն կլինի։ Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես բան է, կառավարությունը պետք է ասի՝ իրավունք ունես գնելու, թե՝ ոչ»,- ասաց նա:

ՀԺ հարցին՝ Աֆեյանը պատվաստանյութը Հայաստան ներկրելու հարցը քննարկե՞լ է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ վերջերս հանդիպել էր: Աֆեյանը նշեց, որ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարի հետ պատվաստանյութի վերաբերյալ խոսակցություն ունեցել է, բայց մանրամասնել թե ինչ՝ չի կարող:

Նրա խոսքերով՝ «Մոդեռնա» պատվաստանյութը ձեռք բերելու համար նա դեռ 2020 թվականի մայիս-ապրիլ ամսիներին է խրատել Հայաստանին. «Խրատ եմ տվել, որ պատվիրեն: Այդ նույն ժամանակ  Քովաքս միջազգային հարթակն էր նաև Հայաստանին առաջարկել իրենց միջոցով ձեռք բերել պատվաստանյութը: Հայաստանը ընտրեց «Քովաքսը»: Ես չեմ կարող ասել՝ բոլոր երկրներին դրեք մի կողմ, Հայաստանին առաջինը տրամադրեք»,- նշեց նա հավելելով, որ բացի Կառավարությունների համագործակցությունից, հույս ունի, որ Հայաստանը կկարողանա «Մոդեռնան» ձեռք բերել:

Իսկ պատվաստանյութը ձեռք բերելու համար արդյոք հնարավոր է, որ դրա գնի հետ կապված փոփոխություն լինի, այսինքն՝ գնային առումով այն ավելի մատչելի դառնա, թե Հայաստանի, թե այն բոլոր երկրների համար, ովքեր ցանկանում են կորոնավիրուսի դեմ իրենց բնակչությանը պատվաստել նաև Մոդեռնայով: Աֆեյանը «Հայկական Ժամանակի» հարցին պատասխանեց, որ նման բան առաջիկայում սպասվում է:

Պատասխանելով նաև մյուսին հարցին, այն է՝ կան արդեն ինչ-որ ընկերություններ, որոնք դիմել են և համագործակցում են «Մոդեռնա»  պատվաստանյութը Հայաստան ներկրելու համար, թեկուզ վճարովի տարբերակով, «Մոդեռնայի» համահիմնադիրը ասաց՝ ըստ օրենքը նաև դա է արգելում, որ որևէ ընկերություն իրավունք չունի ձեռք բերել  և նվիաբերել այն ինչ-որ երկրի. «Շուտով ևս կբացվի այլ ուղություն, որ տարբեր ընրեկությունները հնարավորություն ունենան այն ձեռք բերելու և նվիրելու»,- ասաց նա:   

Թեմայի այլ նորություններ