ՀՀ-ն ՌԴ-ի հետ միասին արտադրում է «Սպուտնիկ Վ» պատվաստանյութ. արտադրված նմուշները արդեն իսկ փորձաքննություն են անցնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ՀՀ-ն ՌԴ-ի հետ միասին արտադրում է «Սպուտնիկ Վ» պատվաստանյութ. արտադրված նմուշները արդեն իսկ փորձաքննություն են անցնում

ՀՀ-ն ՌԴ-ի հետ միասին արտադրում է «Սպուտնիկ Վ» պատվաստանյութ. արտադրված նմուշները արդեն իսկ փորձաքննություն են անցնում

Հայաստանում «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի համատեղ արտադրությանը ընթացք է տրվել, արդեն իսկ կան արտադրված նմուշներ, որոնք կանցնեն որոշկի փորձաքննությունների: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, նշելով՝ այդ փորձաքննություններից հետո միայն պարզ կլինի պատվաստանյութի հետ կապված հետագա ընթացքը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ բանակցում էր կորոնավիուսի դեմ «Սպուտնիկ Վի» ռուսական վակցինան արտադրելու հարցի շուրջ: Այդ մասին հայտնի էր դարձել դեռևս այս տարվա ապրիլի 12-ից: Ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատ Տիգրան Ավինյանն էլ հայտնել էր, որ «Սպուտնիկ Վի-ի» համատեղ արդատրությունը հնարավոր կլինի կազմակերպել Հայաստանի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում. «Ռուս գործընկերների հետ մի փոքր ավելի մանրամասն պետք է հասկանալ, թե ինչ չափով, որ կոմպոնենտներով հնարավոր կլինի այդ արտադրությունը կազմակերպել այստեղ»,- ասել էր նա:

Բացի «Սպուտնիկ Վի»-ի համատեղ արտադրությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել էին, որ Հայաստանին կտրամադրվի պատվաստանյութի 1 մլն դեղաչափ: Ավելի վաղ Ավինյանն էլ հաստատել էր, որ  ձեռք բերված պայմանավորվածությունն ուժի մեջ է: «Որոշակի գործընթացներ տեղի են ունենում: Մենք բոլոր հնարավոր պատուհաններն օգտագործելու ենք և ֆինանսական միջոցները հատկացնելու ենք, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ՝ այս տարվա պատվաստումների համար»,- ասել էր նա:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերը տարբեր բաղադրիչներ պարունակող դեղաչափեր են, և Հայաստանը ստանում է այդ երկու դեղաչափերը միարժամանակ:

Թեմայի այլ նորություններ