Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    72%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    72%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    72%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    78%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

 Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։ Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է», - նշեց Նիկողոսյանը և ասաց՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։

Իշխանությունը մտադիր չէ սահմանափակել հավաքների անցկացումը։ Բայց վարչապետի խոսնակը չբացառեց՝ թվերի աճ եղավ, կլինեն նաև խստացումներ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսի։ «Այս պահին նախագծով նախատեսված չէ, որ կանոնների խստացում կամ թեթևացում լինի։ Դե հետագայում արդեն թողնենք հետագայի վրա, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի ծագի», - ասաց Գևորգյանը։

«Այո, մենք մի փոքր ունենք նվազման միտում։ Որովհետև եթե 10 օր առաջ դեպքերը հասնում էին մինչև 800-1000-ի, հիմա, օրինակ, երեկվա դրությամբ 309 նոր դեպք ենք ունեցել։ Բայց մենք չմոռանանք, որ վերջին շրջանում տոներ են եղել, և որ անկախ ամեն ինչից մարդկային շփումները եղել են, դա չենք կարող բացառել, և առաջիկայում կտեսնենք՝ ինչքանով է դա նպաստել դեպքերի աճին», - ասաց Նիկողոսյանը։

Առողջապահության նախարության ներկայացուցիչն ասաց՝ կարանտինը որոշել են երկարաձգել, որ մարդիկ չկորցնեն զգոնությունը։ «Այս պահին, ճիշտ է, մենք Հայաստանում դեռևս չունենք էդ նոր շտամը Մեծ Բրիտանիայի, բայց չի բացառվում, որովհետև արդեն Իրանում հաստատվեց, Վրաստանում հաստատվեց, այսինքն՝ մենք էդ ամենը տեսնելով, քանի դեռ չկա էն միջոցը, որը որ կկանխի՝ դա պատվաստանյութն է, մենք զգոնությունը չպիտի թուլացնենք էս հիվանդության նկատմամբ։ Որովհետև որևէ կանխարգելիչ միջոցառում՝ բացի դիմակի կրումից, սոցիալական հեռավորությունից, ձեռքերի լվացումից հաճախակի, պարևզապես գոյություն չունի», - ընդգծեց Ալինա Նիկողոսյանը։

Թեմայի այլ նորություններ