Հայաստանում հաստատվել են COVID-19-ի 280 նոր դեպքեր, առողջացել է 149 քաղաքացի. Արցախում հաստատվել են չորս նոր դեպքեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հայաստանում հաստատվել են COVID-19-ի 280 նոր դեպքեր, առողջացել է 149 քաղաքացի. Արցախում հաստատվել են չորս նոր դեպքեր

Հայաստանում հաստատվել են COVID-19-ի 280 նոր դեպքեր, առողջացել է 149 քաղաքացի. Արցախում հաստատվել են չորս նոր դեպքեր

Հայաստանում օգոստոսի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, առողջացել է 149 քաղաքացի, գրանցվել է մահվան 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6897 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 364 854-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն առողջացման, 4625-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1122 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախում օգոստոսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 28 428-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 954 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Թեմայի այլ նորություններ