Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 472 քաղաքացի, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    17 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 472 քաղաքացի, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 472 քաղաքացի, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին

Հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ը` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և  մահվան 5 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 758 է:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՀ-ում հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19017 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ գերազանցում են Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Այդ օրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել էր 3 հազար 34, իսկ Վրաստանում՝ 3 հազար 38 մահվան դեպք: 

Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429 հազար 605 դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1 մլն 372 հազար 977 հաստատված դեպքով: Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, ուր կորոնավիրուսով վարակվել է 253 հազար 816 բնակիչ: Հաջորդը Ադրբեջանն է՝ կորոնավիրուսի հաստատված 228 հազար 975 դեպքով: Հայաստանում, ինչպես վերը նշված է, հաստատվել է կորոնավիրուսի 166 հազար 94 դեպք:

Թեմայի այլ նորություններ