Դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են և կարևոր դերակատարում ունեն վարակի տարածելիությունը կանխելու գործում. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են և կարևոր դերակատարում ունեն վարակի տարածելիությունը կանխելու գործում. Ավանեսյան

Դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են և կարևոր դերակատարում ունեն վարակի տարածելիությունը կանխելու գործում. Ավանեսյան

Դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են և կարևոր դերակատարում ունեն վարակի տարածելիությունը կանխելու գործում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանն ասաց, որ հեղինակավոր ինստիտուտների իրականացրած փորձարարական մեթոդներով հաստատված մի շարք հոդվածներ պնդում են և հաստատում դա: Բացի այդ, Հայաստանում մեթոդի արդյունավետությունն ապացուցվում է ոչ միայն ԲԿ-ներում մոնիթորինգներն ամփոփելով, այլև մի շարք այլ հետազոտություններ իրականացնելով:

Անդրադառնալով անաշխատունակության թերթիկի ժամկետի կրճատմանը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին բոլոր ապացուցողական հիմքերը հուշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում, և կարգավորումը վերաբերում է պատվաստված քաղաքացիներին, իսկ չպատվաստվածների համար պահպանվել է 14-օրյա ժամկետը: 

«Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելու և մյուս կողմից էլ՝ պաշտպանելու այլոց վարակման ռիսկից»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման դեմ պետության պայքարին, ապա Հայաստանի քաղաքականությունը կորոնավիրուսի տարածումը զսպելու առումով եղել է շատ ճկուն, հիմնվել է առկա բոլոր ապացուցողական հիմքեր ունեցող նյութերի վրա:

«Պետք է հիշեցնեմ, որ շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել, և մենք առաջիններից էինք, որ հրաժարվեցինք երկարատև լոքդաունների քաղաքականությունից, որովհետև հասկանում էինք, որ քովիդը մեզ հետ է ոչ թե մեկ ամսով, երկու շաբաթով, այլ՝ անհայտ երկար ժամանակով, և այսօր էլ մեր բոլոր միջոցառումներն ուղղված են մի կողմից զսպելու վարակի տարածումը, բայց նաև հնարավորինս չխոչընդոտելու տնտեսական գործունեությունը, կրթական պրոցեսները և այլն»,- ասաց նա: 

Խոսելով Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի անվտանգության մասին՝ նա ընդգծեց, որ ՀՀ ներմուծվում են միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված, տվյալ երկրում իր գրանցող ռեգուլյատոր կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերը:

«Սա նշանակում է, որ այս բոլոր պատվաստանյութերը անցել են եռաստիճան փորձաքննություններ, և հաստատվել են դրանց արդյունավետությունը, որակը և անվտանգությունը, և, այո՛, հաստատում եմ, որ Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին»,- ասաց Ավանեսյանը: 

Թեմայի այլ նորություններ