Աշնանը կսկսեն բնակչությանը ներարկել քովիդի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը. Աֆեյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Աշնանը կսկսեն բնակչությանը ներարկել քովիդի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը. Աֆեյան

Աշնանը կսկսեն բնակչությանը ներարկել քովիդի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը. Աֆեյան

Վերջին շրջանում «Պֆայզր» պատվասատնյութ արտադրող ընկերությունը պատրաստվում է պատվաստանյութի երրորդ դեղաչափ առաջարկել այն երկրների բնակիչներին, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառվում իր պատվաստանյութը: Ինչպես արդեն անդրադարձել ենք՝ «Պֆայզրը» նկատում է իր պատվաստանյութի արդյունավետության անկում և ձեռնարկում է միջոցներ մշակելու նոր դեղաչափ, որը մարդկանց լիարժեք կպաշտպանի քովիդի նոր շտամերից: 

Շատ մասնագետներ կարծում են, որ «Պֆայզրի» այս հայտարարությունը կարող է որոշակի հետևանքներ ունենալ աշխարհում, քանի որ «Պֆայզրը» կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող առաջատար պատվաստանյութերից է: 

«Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կարծիքով՝ երրորդ դեղաչափը կարող է ներարկվել 65 տարեկանից բարձր անձանց համար: Այս մասին Աֆեյանն ասաց ՀԺ հետ զրույցում՝  անդրադառնալով մեր այն հարցին, արդյոք քովիդի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի կարիքն իսկապես կա, թե երկրորդ արդեն իսկ բավարար է:

«Այդ որոշումը պատվաստանյութ արտադրող ընկերությունների որոշումը չէ այլ կառավարությունների: Օրինակ, երրորդ դեղաչափը կարող է կիրառվել նաև քիմաթերապիա ընդունած անձանց շրջանում: Երրորդ դեղաչափն արդեն Իսրայելում կիրառում են, ես հույս ունեմ, որ աշնանը արդեն կսկսեն մյուսներն էլ կիրառել, բայց սա ուղղակի իմ կարծիքն է, ոչ թե հույսս»,- ասաց նա: Սակայն մյուս կողմից կիրառել երրորդ դեղաչափը առաջանում է այլ խնդիր՝ «Ներկա իրողության մեջ մեծ թվով չպատվաստված մարդիկ կան, նույն պատվաստանյութը, որ օգտագործվելու է երրորդ դեղաչափի համար, կարող է տրամադրվել այլ երկրներին, որպեսզի կարողանան պատվաստել իրենց բնակչությանը, առողջապահական տեսանկյունից դա շատ կարևոր է: Այդ որոշումը բարդ է, որովհետև ամեն երկիր իր օգուտն է առաջ տանում ու արդեն  երկրորդական է դրվում աշխարհի պատվաստումը»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ