Հայկական Կարմիր խաչը կանխիկ աջակցություն է տրամադրում 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    20 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    39 կմ/ժ
  • Լոռի 16°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    73%
    7 կմ/ժ
  • Արարատ 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    61%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    84%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    20 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    56%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.43633
  • Դոլար = 388.163

Հայկական Կարմիր խաչը կանխիկ աջակցություն է տրամադրում 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց

Հայկական Կարմիր խաչը կանխիկ աջակցություն է տրամադրում 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց

Մարտի 2-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ մեկնարկում է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը՝ հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար: Ընդհանուր առմամբ, կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):

2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ):

Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:  

Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են.

  • Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40 000 դրամ.
  • այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20 000 դրամ։

 Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466 000 000 դրամ:

Թեմայի այլ նորություններ