Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց՝
- Տավուշի մարզ, Չինարիի դպրոց
- Սյունիքի մարզ, Մեղրիի թիվ 2 դպրոց
- Շիրակի մարզ, Գյումրու թիվ 30 դպրոց
- Լոռու մարզ, Վահագնիի դպրոց
- Երևան, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
- Երևան, թիվ 33 դպրոց
- Կոտայքի մարզ, Ակունքի դպրոց
- Արմավիրի մարզ, Քարակերտի թիվ 2 դպրոց
- Արմավիրի մարզ, Լեռնագոգի դպրոց
- Արմավիրի մարզ, Ալաշկերտի դպրոց
- Արարատի մարզ, Ավշարի դպրոց
- Արագածոտնի մարզ, Աշնակի դպրոց
- Վայոց ձորի մարզ, Աղավնաձորի դպրոց
- Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի թիվ 3 դպրոց
- Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 4 դպրոց
- Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի դպրոց
Հաղթող դպրոցներից հինգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը, Չինարիի, Ալաշկերտի, Ակունքի, Աշնակի դպրոցներն արդեն ստացել են մարզագույքը, մյուսները՝ կստանան առաջիկայում։ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները հանդիպումներ կունենան նաև անվանի մարզիկների հետ։