«Ռոստելեկոմը» և «Ալաշկերտ» ՖԱ-ն հայտարարել են գործակցության մեկնարկի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    0 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    23%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    23%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20266
  • Դոլար = 391.455

«Ռոստելեկոմը» և «Ալաշկերտ» ՖԱ-ն հայտարարել են գործակցության մեկնարկի մասին

«Ռոստելեկոմը» և «Ալաշկերտ» ՖԱ-ն հայտարարել են գործակցության մեկնարկի մասին

«Ռոստելեկոմ» ընկերությունը աջակցում է հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ համագործակցելով Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ։

Հայաստանի առաջնությունում և Հայաստանի գավաթի խաղերում հանդես գալու, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու ընթացքում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես կգա որպես «Ալաշկերտ» ՖԱ գլխավոր հովանավոր։

«Ընկերությունը մեծապես կարևորում է հայկական ֆուտբոլի զարգացումը և ներկայացումը նաև միջազգային մրցասպարեզներում։ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ մեր այս համագործակցության մեկնարկը փաստում է այդ նպատակին ուղղված վճռական քայլերի շարունակականության մասին: Համոզված ենք՝ ընկերության կողմից տրամադրվող աջակցությունը ակումբի գործունեության մեջ էական դեր կունենա, և մոտ ապագայում ականատեսը կլինենք հայկական ֆուտբոլի նորանոր հաջողությունների»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:

Ակումբի՝ ընթացիկ առաջնություններում հանդիպումները հեռարձակվում են «Արմենիա ԹիՎի» և «ԱԹԻՎԻ» հեռուստաալիքների եթերում։

Թեմայի այլ նորություններ