Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 2°C
    62%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    62%
    15 կմ/ժ
  • Արարատ 8°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    50%
    7 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար

Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հրապարակել է ազգային ընտրանու կամզը, որը պետք է մասնակցի դեկտեմբերի 12-20-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը։

Հայաստանի հավաքականը 10 քաշային կարգերում կներկայանա 9 ըմբիշներով, մասնակից չի լինի միայն 82 կգ քաշային կարգում։

 

55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան
60 կգ՝ Արմեն Մելիքյան (2019թ․-ի Մ23 աշխարհի չեմպիոն)
63 կգ՝ քաշային կարգում՝ Գևորգ Ղարիբյան (60 կգ քաշային կարգի Եվրոպայի 2020թ․-ի չեմպիոն)
67 կգ՝ Սլավիկ Գալստյան (63 կգ քաշային կարգում աշխարհի 2019թ․-ի առաջնության բրոնզե մեդալակիր)
72 կգ՝ Մալխաս Ամոյան (երիտասարդների աշխարհի 2018թ․-ի և Եվրոպայի 2019թ․-ի առաջնությունների չեմպիոն)
77 կգ՝ Կարապետ Չալյան (2019թ․-ի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն)
87 կգ՝ Արթուր Շահինյան (2018թ․-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)
97 կգ՝ Արթուր Ալեքսանյան (2016թ․-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն)
130 կգ՝ Դավիթ Օվասապյան (2019թ․-ի Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)

Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը տեղի կունենա աշխարհի առաջնության փոխարեն։ Ի սկզբանե 2020թ․-ի նախատեսված էր անցկացնել ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնություն, իսկ այն բանից հետո, երբ 2020թ․-ի օլիմպիական խաղերը հետաձգվեցին, որոշվեց անցկացնել ամբողջական աշխարհի առաջնություն։ Սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկրներից շատերը հարաժարվեցին մասնակցությունից։ Այդ պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշեց անցկացնել աշխարհի անհատական գավաթի խաղարկություն։ Ընդ որում, այս մրցաշարի անցկացումը ևս շարունակում է հարցականի տակ մնալ։

Թեմայի այլ նորություններ