2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    15%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    26%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    18%
    12 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    24%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    67%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.19355
  • Դոլար = 391.455

2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան

2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով 2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի զարգացման համար:

ՀՖՖ տարեկան ժողովի մեկնարկում Մելիլքբեկյանը խոսքով դիմեց ներկաներին. «Այսօր` այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով ազգային հավաքականի և ֆուտզալի ընտրանու կողքին կանգնելու ուղիները: Փոխարենը մենք ստացել ենք մի պահանջ, որը ոչ այլ ինչ է, քան աթոռակռվի մի վառ օրինակ (հեղ. «Սևան» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ` Մելիքբեկյանին անվստահություն հայտնելով): Նրանք չեն հասկանում, որ ծիծաղելի իրավիճակի մեջ են գցում  ամբողջ հայկական ֆուտբոլի նաև վնասում են հայկական ֆուտբոլի իմիջին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Վերջինս կոչ արեց բոլորին մոռանալ անձնական ամբիցիաների մասին և ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին:
 

Մելիքբեկյանը խոսեց նաև այն մասին, որ օրեր առաջ «Սևան» ֆուտբոլային ակումբը ֆեդերացիա է ուղարկել մի փաստաթուղթ, ըստ որի անվստահություն է հայտնում ՀՖՖ նախագահին: «Ակումբը անգրագետ մի փաստթուղթ ուղարկել ՀՖՖ դեկտեմբերի 22-ին: Այն մարդիկ ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը և նրանք, ովքեր կանգնած են այդ փաստաթուղթն ուղարկողների թիկունքին` «թքած ունեն»  հայկական ֆուտբոլի վրա»,-շեշտեց նա:

Ֆեդերացիայի խոսքով` գալիք տարին կարող է բեկումնային լինել: «2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար: Մենք կարող ենք զարգացնել մեր հաջողությունները` թեպետ գիտենք, որ մեր երկիրը և մյուս ճյուղերն էլ գտնվում են վատ իրավիճակում»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ