«Ժողովուրդ». Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

«Ժողովուրդ». Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից

«Ժողովուրդ». Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են, եւ պարբերաբար դրա ականատեսն ենք եղել ԱԺ հանձնաժողովների կամ լիագումար նիստերի ժամանակ: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից:

Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձեւավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի եւ ներկայացնի պարետատուն: Ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում էր կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել էկորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր, որը կազմված է մի քանի ռազմավարականուններից»:

Թեմայի այլ նորություններ