Ընդլայնվում է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    29%
    22 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    28%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    71%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Ընդլայնվում է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակը

Ընդլայնվում է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակը

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովուրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին հայտարարվել է 2019 թ. օգոստոսի 1-ին՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործուն աջակցությամբ։

Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Թեմայի այլ նորություններ