Վարչապետը ներկայացրեց Լաչինի միջանցքի հետ կապված Բաքվի պլանների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    19%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    34%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    49%
    5 կմ/ժ
  • Արարատ 25°C
    16%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    47%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    26%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.19737
  • Դոլար = 391.455

Վարչապետը ներկայացրեց Լաչինի միջանցքի հետ կապված Բաքվի պլանների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները

Վարչապետը ներկայացրեց Լաչինի միջանցքի հետ կապված Բաքվի պլանների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի պլանների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները։ Կառավարության հերթական նիստում ելույթ ունենալիս՝ վարչապետը նախ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակը։

«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում։ Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները։ Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով և այսպես շարունակ։ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է։

Մանկապարտեզների  չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է,  սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ։ Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը փակ է արդեն 46 օր։ Եվ ինչպես նշեցի վերը, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նաև էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը։

«Բնակչությանը էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։

Բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու՝ Լեռնային Ղարաբաղի հայության կամքը։  

«Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է․ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը արձանագրեց, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը  թերահավատությամբ էր վերաբերվում  Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին Հայաստանի իշխանությունների ահազանգերին, հիմա արդեն տեսնում են, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում։

«Կարծում եմ, որ այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել և որը աշխարհում լայնորեն տարածվեց»,- եզրափակեց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ