Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ․ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    0 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    36%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    43%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ․ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ․ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է 2021թ. բյուջետային գործընթացին, ներկայացրել մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Նա նշել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները:

Քննարկումը ծավալվել է կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների, կապիտալ ծախսային ծրագրերի, կառավարության առաջնահերթությունների, նպատակադրումների և հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետը կարևորել է ծրագրային բյուջետավորման տրամաբանությամբ ոլորտային ուղենիշների նպատակադրումը և այդ բաղադրիչի ակտիվ կիրառումը բյուջեի նախագծի մշակման գործընթացում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ապահովել պետբյուջեի նախագծի փոխգործելիությունը ռազմավարական մյուս փաստաթղթերի հետ:

Թեմայի այլ նորություններ