Վահրամ Դումանյանը և Միխայիլ Շվիդկոն քննարկել են հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Լոռի 20°C
    59%
    11 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    61%
    8 կմ/ժ
  • Արարատ 28°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    57%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    6 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    31%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

Վահրամ Դումանյանը և Միխայիլ Շվիդկոն քննարկել են հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Վահրամ Դումանյանը և Միխայիլ Շվիդկոն քննարկել են հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական ​​հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացումը։

«Ուրախ եմ Ձեզ նման մեծ հարգանք և հեղինակություն վայելող գործչի հետ հանդիպման համար: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձով և գործունեությամբ շարունակելու եք նպաստել մեր երկրների միջև ձևավորված կրթական և մշակութային համագործակցության առավել խորացմանը և զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:

Միխայիլ Շվիդկոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և խոսել հայ-ռուսական կրթամշակութային ծրագրերի ընդլայնման, երկկողմ մշակութային փոխգործակցության խորացման կարևորությունից: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների կրթամշակութային գործիչների շփումներն ակտիվացնելու, Հայաստանում և Ռուսաստանում բարձր մակարդակով միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հարցեր: 

Վահրամ Դումանյանը Միխայիլ Շվիդկոյի ուշադրությունն է հրավիրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Միխայիլ Շվիդկոն նշել է, որ պատրաստ է հնարավորինս նպաստել հարցի լուծմանը: 

Թեմայի այլ նորություններ