Ուսումնավարժության փորձի և վարժանքի ժամանակ Երևանում 2 անգամ գործարկվելու է ազդարարման շչակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 15°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    40%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    60%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Ուսումնավարժության փորձի և վարժանքի ժամանակ Երևանում 2 անգամ գործարկվելու է ազդարարման շչակ

Ուսումնավարժության փորձի և վարժանքի ժամանակ Երևանում 2 անգամ գործարկվելու է ազդարարման շչակ

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

25.02.2021թ. նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև 01.03.2021 թ. հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ: 

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա: Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ