Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    86%
    1 կմ/ժ
  • Արարատ 19°C
    25%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24057
  • Դոլար = 391.501

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել են հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,- ասել է փոխվարչապետ Տ. Ավինյանը՝ հավելելով, որ վերջնական ծրագիրը հանրությանը կներկայացվի օգոստոսի 10-ից հետո:

Տեղեկացնենք նաև, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար.

  • ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,
  • խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
  • տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։

Թեմայի այլ նորություններ