Թույլատրվեց թմրամիջոցների և հոգեմետ միջոցների օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    57%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    45%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    26%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    34%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    69%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    38%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    35%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.28063
  • Դոլար = 394.714

Թույլատրվեց թմրամիջոցների և հոգեմետ միջոցների օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթին: Փաթեթի ընդունմամբ թույլ կտրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:

«Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում: Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը»,- ասաց հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
 

Օրենքների նախագծերի փաթեթն ընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Թեմայի այլ նորություններ