Թուրքիայից Ադրբեջան են ժամանել զինյալների մի քանի խմբաքանակ․ WarGonzo
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    51%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    43%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    64%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    37%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

Թուրքիայից Ադրբեջան են ժամանել զինյալների մի քանի խմբաքանակ․ WarGonzo

Թուրքիայից Ադրբեջան են ժամանել զինյալների մի քանի խմբաքանակ․ WarGonzo

Wargonzo նախագիծը (նախագծի հեղինակն է ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը) հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին հայտնում է, որ "Սուլթան Մուրադի դիվիզիա" խմբավորման թուրք վարձկանները Բաքու են տեղափոխվել երեք չվերթով: Առաջին չվերթը 234 գրոհային է, տեղակայված է Եվլախում։ Երկրորդ չվերթը 72 գրոհայիններ են, որոնք բաժանվել են երկու խմբի, մեկը մեկնել է Գաբալա, մյուսը գտնվում է Գյանջայում: Երրորդ խմաքանակով եւս 44 գրոհայիններ տեղակայված են Նախիջեւանում։ Wargonzo նախագծի վերլուծական դեպարտամենտի կարծիքով, ահաբեկիչներ տեղակայելով երկրի տարբեր հատվածներում Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա ռազմաճակատի գծի միանգամից մի քանի հատվածներում:

Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանն իր հերթին հայտնում է, որ երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով։ Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։ Բացի այդ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։ Նշվում է, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։

Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.
 
- Բորտ 055, հաշվառման համար 16-0055, "Airbus A400M-180"։
Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։
- Բորտ 093, հաշվառման համար 18-0093, "Airbus A400M-180"։
Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա ։
- Բորտ 078, հաշվառման համար 17-0078, "Airbus A400M-180"։
Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
- Բորտ 080, հաշվառման համար 17-0080,"Airbus A400M-180"։
Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
 
Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.
 
- հաշվառման համար 4K-78131, "IL-76TD"։
Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանեւմ։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան։
 
Հիշեցնենք, որ ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հերքելով  ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը այն մասին, թե իբրև հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, Ադրբեջանը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով և հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբից այսպես կոչված "Սիրիական Ազգային Բանակ" թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամներ են թուրքական բեռնատար ինքնաթիռով տեղափոխվում Ադրբեջան՝ աջակցելու Հայաստանի հետ սահմանին տեղակայված ռազմական ուժերին։
 

Թեմայի այլ նորություններ