Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ներկայացուցիչների միջև
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    64%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    43%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ներկայացուցիչների միջև

Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ներկայացուցիչների միջև

2021 թվականի հուլիսի 28-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի և Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի  միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում։

Հանդիպմանը մասնակցում էին ՔՏՀԱ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանը, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնի պետ Անուշ Հայրապետյանը, գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետ Նորայր  Դանիելյանը և Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Լազարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզի շարժական լցակայանների շահագործման օրինականության, դրանց՝ անձանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած վտանգավորության բնույթի և աստիճանի վերաբերյալ մի շարք հարցեր։

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարժական լցակայանների դեմ պայքարում առավել սերտ համագործակցություն ապահովելու, դրանց պայթունից առաջացած հնարավոր բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ