Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    28%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    52%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    29%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կվերածվեն փոխգործակցության և համագործակցության: Զարիֆն այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

«Ցանկանում եմ շնորհավորել նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը մեր տարածաշրջանում այն ճգնաժամին վերջ դնելու համար, որը հանգեցրել է զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության մահվան: Եվ մենք այսօր մտնում ենք մի նոր շրջան, որտեղ մենք հույս ունենք, որ տարաձայնությունները կվերածվեն համագործակցության և փոխգործակցության: Եվ մենք կարող ենք, հիմնելով տարածաշրջանային համագործակցության վրա, շարժվել դեպի սիներգիայի ստեղծում և գտնել այն ուղիները, որոնք փակվեցին տասնամյակներ, բացել այդ ուղիները, որպեսզի դրանք հանգեցնեն այս ողջ տարածաշրջանի տնտեսական առաջընթացին»,- ասաց Զարիֆը:

Նրա խոսքով` տնտեսական սիներգիան հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության լավագույն երաշխիքը:

«Դուք գիտեք, որ ես իրականացնում եմ տարածաշրջանային շրջագայություններ, այցելում եմ մեր բոլոր հարևան երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, և ես այդ թեմայով խոսել եմ իմ գործընկերների հետ: Շատ լավ բանակցություններ են եղել»,- եզրափակեց Զարիֆը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

«Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հնարավոր է եղել հասնել ամբողջությամբ կրակը դադարեցնելուն: Մենք նաեւ պատմեցինք այն պայմանավորվածությունների մասին, որոնք Մոսկվայում հունվարի 11-ին ընդունեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որտեղ խոսք էր գնում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային եւ այլ կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցության մասին` տարածաշրջանի երկրների եւ նրանց բոլոր հարեւանների մասնակցությամբ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության: Եվ մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները Լեռնային Ղարաբաղի շուրջ արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարևանների»,- ասաց Լավրովը:

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Թեմայի այլ նորություններ