«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա…». Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 32-րդ տարելիցն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա…». Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 32-րդ տարելիցն է

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա…». Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 32-րդ տարելիցն է

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա». ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերը։ Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 32-րդ տարելիցն է։

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Երևանում։ 84 թվականին ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։

Աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն » և «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։ 

Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված  ելույթներով ու հրապարակումներով։ «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ Զոհվել է 1990 թվականի հունվարի 19-ին՝ Երասխավանի պաշտպանության  ժամանակ։ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով

Թեմայի այլ նորություններ