Շտապօգնության ծառայությունն անցյալ տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    71%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    75%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    25%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    33%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    33%
    9 կմ/ժ
  • Արցախ 19°C
    68%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Շտապօգնության ծառայությունն անցյալ տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ

Շտապօգնության ծառայությունն անցյալ տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ

Երևան քաղաքի շտապ բուժօգնությունը 2020 թվականին իրականացրել է 322 հազար 167 կանչ: «Ինտերլուր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելի է եղել, քան 2019 թվականին: Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր, իրականացրել ենք 8071 կանչով պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց է տեղափոխվել 3 911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին»,- նշեց Ստեփանյանը:

Անդրադառնալով կանչերի բնույթին՝ նա ընդգծեց, որ առաջին տեղում շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը, ինչպես նաև սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքները:

«Մենք անցյալ տարի 4 068 կանչով պակաս ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»,- ասաց Ստեփանյանը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կանչերը ընդհանրապես չեն մերժվել, այլ որոշ կանչեր, որոնք որ անհետաձգելի կանչեր չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ շտապօգնության կանչերի հետ կապված դժգոհություններին։

Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված հիվանդների կանչերի միակ խնդիրը հիվանդների չհոսպիտալացումն էր։ «Բրիգադները, որոնք պետք է հիվանդի տանը մնային մինչև 20 րոպե, այնուհետև որոշեին տեղափոխել հիվանդին հիվանդանոց թե ոչ, սակայն հիվանդանոցները գերբեռնվածության պատճառով այդ 20 րոպեն բավականին երկարում էր։ Տանը արդեն իրականացվում էր օգնություն, բրիգադը կարող էր 20 րոպեի փոխարեն տանը մնալ 2 ժամ, քանի որ հիվանդին անհրաժեշտ էր թթվածին և պետք էր լինում  նրա վիճակը կայունացնել։ Խնդիրը կանչերի ժամերի երկարումն էր, այլ ոչ թե կանչերի մերժումը»,- ասաց նա։

Չնայած շտապ օգնության մեքենաների թիվը ավելացել էր, այնուամենայնիվ Ստեփանյնանի խոսքով, դրանք արդյունք չէին տալիս, քանի որ մինչև չորոշվեր հիվանդի հոսպիտալիզացիան, հիվանդը որևիցե հիվանդանոց չէր տեղափոխվում։ «Մեքենաների ավելացումը չէր օգնում, քանի որ, 20 րոպեի փոխարեն կանչը տևում էր 2 ժամ։ Այսինքն, եթե բրիգադը այդ ընթացքում կարող էր սպասարկել 3-4 կանչ, սպասարկում էր մեկ կանչ։

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ընդգծեց նաև, որ Երևանի շտապ օգնության ծառայությունը իրականացնում էր միջմարզային կանչեր, որը նույնպես նպաստում էր նրան, որ կանչի ժամանակը երկարում էր։

Թեմայի այլ նորություններ