Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հանգույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    43%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հանգույց

Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հանգույց

 «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հաբ՝ հանգույց։

Կառույցը բացվել և գործում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ) հիմնադրամի «Շիրակի ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղում: Նորաստեղծ հաբի բացմանը հոկտեմբերի 21-ին ներկա էին  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: 

«Տեխնիկապես հագեցած և նորաոճ կահավորված հանգույցների նպատակն է երիտասարդներին տարածք և հարմարավետ պայմաններ տրամադրել կարողությունների զարգացման համար՝ բարձրացնելով իրազեկվածությունը բնապահպանական մարտահրավերների և սոցիալական ձեռնարկատիրության ու կանաչ նորարարությունների վերաբերյալ: Այստեղ հնարավոր կդառնան նոր գաղափարների գեներացումը, գիտելիքների ձեռք բերումն ու գործնական օգտագործումը, աշխատանքային թիմերի ձեւավորումը, դասընթացների, միջոցառումների հյուրընկալումը»,- իր խոսքում նշեց Նունե Սարուխանյանը:  

Գիտելիքի նորարարական հանգույցները Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որն իրականացնում է CENN-ը գործընկեր կազմակերպությունների՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ համատեղ:  

Թեմայի այլ նորություններ