Շիրակի մարզպետը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    49%
    13 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 7°C
    34%
    10 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    67%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    49%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 6°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Շիրակի մարզպետը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին

Շիրակի մարզպետը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում եմ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին․ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է ավելի քան 300 մասնակցի:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան չորս թեմաների վրա` տեղական կառավարում եւ կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն եւ գյուղական զարգացում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։ Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը նախորդող տարիներին բազմաբեւեռ ուղղություններով զարգացել և ընդլայնվել է՝ նշանավորվելով կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և կրթական կապերի շարունակական խորացմամբ։

Թեմայի այլ նորություններ