Սանիտարական օր ՊԲ-ում. զորանոցները մանրակրկիտ ախտահանվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    54%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    40%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    56%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    51%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.19232
  • Դոլար = 395.218

Սանիտարական օր ՊԲ-ում. զորանոցները մանրակրկիտ ախտահանվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող են որևէ կերպ նպաստել վարակի արմատավորմանն ու տարածմանը:

Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ: Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով:

Աղբյուր՝ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Թեմայի այլ նորություններ