Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    74%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է: Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը:

Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր արժեքներից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով: Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն»:

Թեմայի այլ նորություններ