ՔՊ-ում ընդլայնված նիստին ներկա կլինի նաեւ վարչապետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    15%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    26%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    18%
    12 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    24%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    67%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.19355
  • Դոլար = 391.455

ՔՊ-ում ընդլայնված նիստին ներկա կլինի նաեւ վարչապետը

ՔՊ-ում ընդլայնված նիստին ներկա կլինի նաեւ վարչապետը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, պատգամավորներ-Կառավարության անդամներ համատեղ քննարկման ձեւաչափի շրջանակներում այսօր՝ ժամը 19:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում դարձյալ ընդլայնված նիստ է նախատեսված:

Նիստին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ եւս այս ձեւաչափով նիստ էր հրավիրվել, որից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նոր ձեւաչափի խնդիրը գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ օրակարգային այս կամ այն հարցը քննարկելն է: 

Նախորդ շաբաթվա նիստից հետո վարչապետ Փաշինյանը հրապարակեց այդ նիստում ունեցած իր ելույթի հիման վրա պատրաստված «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վերնագրով վերլուծությունը, որ վերաբերում էր ՔՊ-ի սխալներին: 

Թե ինչ է քննարկվելու այսօր, դեռեւս հայտնի չէ:

Թեմայի այլ նորություններ