Քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    30 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    19 կմ/ժ
  • Արարատ 20°C
    52%
    12 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    75%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    30 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    64%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2308
  • Դոլար = 394.07

Քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները

Քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

«Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշել է նախագահը:

Դեսպան Սառա Մերի Ուոլշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում հնարավորինս կփորձի նպաստել տնտեսական փոխշահավետ փոխգործակցության զարգացմանն ու քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը:

Նորանշանակ դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Նոր Զելանդիայում կա հայկական համայնք, որը թեկուզ և փոքր, բայց իր դերակատարությունն ունի երկրի կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է, որ անկախ աշխարհագրական հեռավորությունից, Հայաստանը և Նոր Զելանդիան կարող են համագործակցել բարձր տեխնոլոգիաների, գիտության, տեղեկատվական անվտանգության, տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Ուոլշն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարի ու տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իրականությունը ներկայացնելու կարևորությանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական շփումների ներկայիս մակարդակին և վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Թեմայի այլ նորություններ