Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Լոռի 21°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    40%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    30%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 390.04

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժինը:

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի ունեցած փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ անդրադարձել  Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորված և հաջողություններ գրանցած գործակցային կապերին, ընդգծել, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ալեքսանդր Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել համագործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։

Թեմայի այլ նորություններ