Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    38%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    44%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    34%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    31%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    56%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.19772
  • Դոլար = 395.76

Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում

Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է փոփոխություններ կատարել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ գործող կարգով քաղաքացին հնարավորություն ունի տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար: «Սակայն եթե քաղաքացին ունի այլ հիմքով տարկետում, դիցուք, հիվանդության պատճառով, նախարարությունը ստիպված է լինում նրան ասել, որ թեպետ դու ունես հանձնաժողովի դրական եզրակացությունը, բայց պետք է դիմես միայն այլ հիմքով ստացած տարկետման ավարտից հետո: Փոփոխությամբ սահմանել ենք, որ երբ քաղաքացու այլ հիմքով տարկետումն ավարտվում է, ապա նույն օրվանից ուժի մեջ է մտնում գործադիրի թիվ 451-Ն որոշմամբ սահմանված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար ստացած տարկետումը»,-բացատրել է նախարարը:

Ա.Հարությունյանն անդրադարձել է նաև մեկ այլ փոփոխության: Գործող կարգով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Նոր նախագծով նույն կրթական ծրագրով տարկետում կտրվի օլիմպիադաներում նվաճումներ ունեցող կամ համապատասխան գիտական հոդվածների, գիտական զեկույցների և ՄՈԳ-ի գնահատման արդյունքում տարկետում ստացած քաղաքացիներին աշխարհի լավագույն 50 բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն ընդունվելու դեպքում:

Բացի այդ, նույն կրթական ծրագրում ուսումնառելու համար տարկետում կտրվի նաև այն դեպքերում, երբ լավագույն բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն սովորող քաղաքացին ուսումնառության ընթացքում ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ է ընդունվում: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Նշվել է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ