Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (24.12.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (24.12.2021)

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (24.12.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Կրոնական

Կաթոլիկ - Ճրագալույց արևմտյան քրիստոնյաների 

Ազգային

ԱՄՆ - «Ոտքերով» խմիչքի օրը

Ավստրիա - Ճրագալույց

Բուլղարիա - Ճրագալույց

Բոտսվանա - Ճրագալույց

Դանիա- Ճրագալույց

Իսլանդիա - Ճրագալույց (Aðfangadagskvöld)

Իսպանիա - Նավակատիք

Լիբիա - Անկախության օրը

Հոնկոնգ - Խոհարարական փառատոն

Շվեդիա - Ճրագալույց

Մոնակո - U Pan de Natale

Նորվեգիա - Ճրագալույց

Ռուսաստան - Ռազմական փառքի օրը

Ռուսաստան - Կառավարական կապի դաշնային գործակալության օրը

Ուկրաինա - Արխիվային հաստատությունների աշխատողների օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:

1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:

1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:

1979 - Ֆրանսիական «Արիան» տանող հրթիռը բարեհաջող մեկնարկեց։

1965 - Անգլիայում գիսաստղ է ընկնում, որի կշիռը 45.63 կգ է:

1920 - Էնրիկո Կարուզոն վերջին անգամ բեմ բարձրացավ:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը:

1871 - Կահիրեում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օ­պե­րա­յի պրեմիերան, որը Սուեզյան ջրամբարի բացման ա­ռի­թով պատվիրել էր Իսմայիլ Փաշան:

1865 - ԱՄՆ-ում ստեղծվեց ռասիստական առաջին ահաբեկչական կազմակերպությունը՝ Կու-կլուկս կլանը:

1801 - Ռիչարդ Թրևիթիկը ցուցադրեց գոլորշիով առաջին մեքենան:

1777 - Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:

ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Լուի Թոմլինսոն, անգլիացի երգահան, դերասան և One Direction հայտնի խմբի անդամ

1981 - Դիմա Բիլան, ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող

1971 - Ռիկի Մարտին, պուերտոռիկացի երգիչ 

1961 - Իլհամ Ալիև, Ադրբեջանի 4-րդ նախագահը

1931 - Լևոն Ներսիսյան, գրականագետ 

Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է: Ուսումնառությունն սկսել է Երևանի թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է թիվ 20 դպրոց, որն ավարտել է 1949թ.: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ: Նրա հետաքրքրության ոլորտները եղել են անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսել է բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ: Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ: 1960-80թթ եղել է հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկը, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը, որի հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: 

1922 - Ավա Գարդներ, ամերիկացի դերասանուհի, 1940-1950-ականների Հոլիվուդի աստղ

Նա ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում։Նրան համարել են XX դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։

1919 - Մեհենդակ Մելիքյան, հայ սովետական փիլիսոփա

1906 - Ջեյմս Հադլեյ Չեյզ, անգլիացի դետեկտիվ ժանրի գրող (վ. 1985)

1895 - Գուրգեն Յանիկյան, հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի նվիրյալ

Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։77 տարեկանում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։Դատապարտվել է ցմահ բանտարկության 1981 թվականին։ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։

1868 - Էմանուել Լասկեր, գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն (մ. 1941)

1822 - Մեթյու Առնոլդ, անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան

Թեմայի այլ նորություններ